Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը

Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը
31.03.2026 | 10:16

Շատ հեշտ է որևէ հեռավոր երկրի մայրաքաղաքից (կլինի Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել, թե ցանկացած այլ ոչ հայաստանյան քաղաք) ասել, թե հունիսի 7-ի ընտրությունները որոշելու են Կովկասի ճակատագիրը, այս կամ այն գերտերության ազդեցության չափը այլն։ Սա ծայրահեղ վտանգավոր մոտեցում է, որին առաջատար ուժերը պետք է կոշտ արձագանքեն։ Չի կարելի Հայաստանը դարձնել օտար խաղերի փորձաքար, այսօրվա վտանգավոր իրավիճակում մեզ վերածել աշխարհաքաղաքական խաղալիքի։

Հունիսի 7-ի ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Այդ ընտրությունների արդյունքում մենք պետք է վերականգնենք մեր երկրի ներքին խախտված հավասարակշռությունը, պիտի հասնենք բանականության վերադարձին պետական համակարգ, պիտի ներքին համերաշխության և համակեցության նոր կանոններ ստեղծենք, պիտի հասնենք երաշխավորված խաղաղության և երկիրը տանենք զարգացման ճանապարհով։ Սրանք են այս ընտրությունների նպատակները։

Հայաստանի ճակատագիրը չի որոշվում ո´չ Մոսկվայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրյուսելում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Եթե շատ ենք ուզում մայրաքաղաքային հստակություն, ապա Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում։ Եվ հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5129

Մեկնաբանություններ